Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Սեյրան Օհանյանը Մոսկվայում

Սեյրան Օհանյանը Մոսկվայում
24.05.2014 | 19:14

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Միջազգային անվտանգության երրորդ համաժողովին: Համաժողովի աշխատանքի շրջանակներում Սեյրան Օհանյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել: Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հետ քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության օրակարգային հարցեր: Օհանյանը և Շոյգուն ստորագրել են երկու երկրների կառավարությունների միջև 2012 թ. հոկտեմբերի 3-ին ստորագրված` Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին թիվ 1 Արձանագրությունը:

Դիտվել է՝ 846

Մեկնաբանություններ